Համացանցումհայտնվել է Մալավիում եւ Զիմբաբվեում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բախարեւի եւ Էրիթրեաում ՌԴ դեսպան Իգոր Չուբարովի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ում Ղրիմի հարցի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունից անմիջապես հետո, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Զրույցի ժամանակ Չուբարովը շնորհավորել է Բախարեւին, որ «իր երկիրը (Զիմբաբվե) շատ ճիշտ ընկալում է դրսեւորել Ուկրաինայի իրավիճակի հարցում»: Բախարեւը հարցրել է Չուբարովին, թե ինչու Էրիթրեան ձեռնպահ է քվեարկել: Երկու դեսպաններն էլ զարմացել են, որ այդ աֆրիկյան երկիրը «սայթաքել է»:

Չուբարովը խոստացել է Բախարեւին, որ ինքը դեռ «դրանց տեղը կդնի եւ կստիպի ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան»:

Հետո դեսպանները հայհոյախառն արտահայտոություններով նշում են, որ Ղրիմը դեռ սկիզբն է, շուտով հերթը հասնելու է այլ տարածքների, այդ թվում Կատալոնիային, Քալիֆորնիային, Մայամիին, քանի որ այնտեղ եւս ռուսալեզու բնակչություն կա եւ կարող են հանրաքվե անցկացնել:

Ռուսստանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել այս ձայնագրությունը, նշելով, որ դա «ձայների, տիտրերի եւ լուսնկարների հավաքածու է»: