Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին զոհերի հիշատակը հարգելու համար այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ էին գնացել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագետները։

Առավոտյան Ցեղասպանության զոհերի հուշարձանին՝ անմար կրակի մոտ, ծաղիկներ են դրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին։