Չինական ընկերության աշխատակիցները հսկայական 3D-տպիչների օգնությամբ 2 ժամում կառուցել են 9 տներ: Ինչպես պնդում են մասնագետները, նոր տեխնոլոգիան զգալիորեն էժանացնում է տների կառուցումն ու կրճատոիմ աշխատաժամանակը:

Տան տպման համար կիրառվում է արտառոց սարքավորում: Այն բաղկացած է չորս 3D-տպիչներից՝ 30 մետր երկարությամբ, 11 մետր լայնությամբ եւ յոթ մետր բարձրությամբ: Որպես շինարարական նյութ օգտագործվում է ցեմենտի եւ լեռնահանքային արդյունաբերության թափոնների խառնուրդը:

Այն շենքը բետոնից կառուցում է ամբողջությամբ: Դրա աշխատանքի սկզբունքը նման է մանկական խաղի, հեղուկ վիճակում լցվում են հատուկ տարաները, որտեղ հետո չորանում է բետոնը:

Ընդամենը 24 ժամում ընկերությունը կարող է տպել 10 տուն՝ յուրաքանչյուրը 200 քմ մակերեսով: