Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանը վճիռ է կայացրել Ռուսաստանի սահմաններից արտաքսել 34-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Զարանդիային, ով քրեական աշխարհում հայտնի է Գիա Գալսկի անվամբ: Նախքան դատվճռի իրականացումը «օրենքով գողը» լինելու է անլեգալ միգրանտների համար նախատեսված հատուկ կացարանում, որտեղ տեղափոխվել էր նույն օրը երեկոյան:

Կարդավա եղբայրների համերկրացի Գիա Զարանդիան ձերբակալվել է ապրիլի 24-ի գիշերը ՌԴ ՆԳՆ վարչության աշխատակիցների կողմից երկրի տարածքում անօրինական գտնվելոը համար, հաղորդում է «Պրայմ Թայմ»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իրավապահները նախորդ անգամ հանդիպել են Գիա Գալսկու հետ 2012թ.-ի ապրիլին, երբ նրան ձերբակալել են «արգելքների» փաթեթով հանդերձ՝ թմրանյութ, կեղծ անձնագիր, ինչի համար 1 տարվա ազատազրկման էին դատապարտել: Պատիժը կրելու ընթացքում Արդարադատության նախարարությունը վճիռ կայացրեց այն մասին, որ Զարանդիայի հետագա գտնվելը երկրի տարածքում անցանկալի է, սակայն ազատ արձակվելուց հետո որոշումը չէր իրականացվել, ինչը թույլ էր տվել «օրենքով գողին» եւս մեկ տարի մնալ Ռուսաստանում: