Ճանապարհային երթեւեկության կանոնները միակ պոստուլատը չեն, որով առաջնորդվում են վարորդները մեքենա վարելիս: Ոչ պակաս կարեւոր դեր են խաղում նաեւ այլ վարորդների գործողությունների փողոցում:
Եթովպիայում, այս տեսանյութում պատկերված խաչմերուկում, օրինակ, վթարներ գրեթե չեն լինում, չնայած ամբողջական քաոսին, որ տիրում է այստեղ եւ մեքենաների հսկայական քանակին: Ինչո՞ւ:
Հոգեբանները կարծում են, որ, հնարավոր է, դա կապված է նրա հետ, որ վարորդները հստակ հասկանում են մյուս վարորդների գործողությունների տրամաբանությունը (կամ դրա բացակայությունը), ինչպես նաեւ պատրաստ են անհրաժեշտ պահին սեղմել արգելակի ոտնակը եւ զիջել մյուս վարորդներին:
Հանուն արդարության պետք է նշել, որ այս կանոնը միշտ չէ, որ աշխատում է. ավտովթարներից մահացության մակարդակով Եթովպիան երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, հաղորդում է auto.mail.ru-ն:











