Բացարձակ անմեղ տեսք ունեցող լամպը կարող է «լրտես» լինել, որ ի վիճակի է ոչ միայն լսել խոսակցությունը, այլ նաեւ` Twitter-ում տեղադրել:
Այս սարքը վերջերս է Մանհեթթենի գեղարվեստական ցուցահանդեսին ներկայացվել: Կոնվերսնիչի լամպը, որի ներկայիս տեղադրությունը անհայտ է, մի քանի ամիս շարունակ ակտիվ է եղել եւ սեփական @ conversnitch աքաունթը վարել Twitter-ում` «լսածից» հատվածներ ներկայացնելով:
Տեխնոլոգիան հեղինակել են երկու նյու-յորքցիներ, որոնք այդ կերպ ցանկանում էին հասարակության մեջ մարդկանց կոնֆիդենցիալության խնդիրը վեր հանել:
Լամպի հեղինակները գտնում են, որ կիրառված տեխնոլոգիան այնքան էլ բարդ չէ: Սարքը պատրաստելու համար մի քանի ժամ է հարկավոր եղել, իսկ արդեն պատրաստի վիճակում դրա արժեքը չի գերազանցել 100 ԱՄՆ դոլարը:
Սարքի մեջ ընդամենը Raspberry Pi մինի-համակարգիչ եւ լուսադիոդային միկրոֆոն է տեղակայված: Այն լամպից մշտական սնուցում է ստանում:
Համակարգը կարող է մոտակա գաղտնաբառով չպաշտպանված Wi-Fi ցանցի միջոցով ցանկացած գաղտնի որսված ձայն ինտերնետ փոխանցել:











