Ուկրաինայի Ամվրոսիեւկում ապստամբները գրավել են քաղխորհրդի շենքը եւ դրա վերեւում հաստատել Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշը: Գրավման պահին շենքում մարդիկ չեն եղել:
Որոշ ժամանակ անց շենքին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները: Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ իրենք ժողովրդի կողմից են եւ գեորգիեւյան ժապավեններ են կապել: Ապստամբները քաղաքային խորհուրդ են կանչել քաղաքապետին եւ նրան պարտադրել կամավոր հրաժարական գրել:
Մայիսի 1-ին ակտիվիստները մտադիր են «ժողովրդական քաղաքապետի» ընտրություններ անցկացնել, փոխանցում է Lifenews-ը:











