Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը եւ խնդրել դադարեցնել հիստերիան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:
«Դադարեցրեք սպռնալիքները»,-ասել է նա իր տեսաուղերձում, որի տեքստը ներկայացրել է նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայությունը:
Տուրչինոը ՌԴ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, «որտեղ իրավունքների խախտումները համակարգային բնույթ են ստացել»:
«Մենք պահանջում ենք Ռուսաստանից դադարեցնել սադրանքներն ընդդեմ մեր երկրի եւ չօգտագործել ահաբեկչությունը, դիվերսիաները եւ ռազմական սպառնալիքները որպես մեր երկրի նկատմամբ ճնշման միջոց»,-ընդգծել է Տուրչինովը:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը խոստացել է Ուկրաինայում ապահովել խաղաղություն ու հանգստություն, կանգնեցնել սպառնալիքները Ուկրաինայի արեւելքում, չնայած բոլոր խնդիրներին ու հակազդեցությանը:
«Ուզում եմ ընդգծել. Գործողություններն այնքան արագ չեն ընթանում, որքան կցանկանայինք: Դրանց իրագործումը զգալիորեն բարդանում է, քանի որ ահաբեկիչների բազաները տեղակայված են մեծ բնակչություն ունեցող քաղաքներում, իսկ նրանք թաքնվում են քաղաքացիական անձանց հետեւում, ներկայանում են որպես պատանդներ, կրակ են բացում բնակեչի շենքերի ուղղությամբ:
Գործողության այսօրվա փուլի ընթացքում հաջողվել է վերացնել ահաբեկիչների կրակակետերը եւ հենակետերը Սլավյանսկ քաղաքի շուրջ: Ահաբեկիչների վրա հարձակումը շարունակվում է»,-հայտարարել է Տուրչինովը:











