Սլավյանսկում հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ ազատագրվել է հեռուստակենտրոնի շենքը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ մայիսի 2-ի առավոտյան, Սլավյանսկում սկսվել է Ուկրաինայի իշխանությունների հատուկ գործողության ակտիվ փուլն ընդդեմ դաշնայնացման կողմնակիցների, փոխհրաձգություն է սկսվել:

«Սլավյանսկի ինքնապաշտպանությունը» հայտարարել է իրենց անցակետերի եւ երկաթգծի կայարանի վրա հարձակման մասին, որը ապստամբները չէին պաշտպանում: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ավելի ուշ հաղորդել է, որ ուժայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկի կեսը:

Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել են 10 հենակետերի գրավման մասին: Ուկրաինայի ազգային գվարդիան էլ տեղեկացրել է, որ «փաստացի մաքրել են քաղաքն ահաբեկիչներից»: