Մայիսի 4-ին Օդեսայում գրոհել են ՆԳՆ-ի շենքը` պահանջելով  ազատել հակամայդանի ակտիվիստներին: Հրամանի համաձայն, ոստիկանների մի մասը վայր է դրել վահանները եւ հրաժարվել պաշտպանել ՆԳՆ-ի շենքը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հազարավոր ակտիվիստներ` Կիեւի ներկայիս իշխանությունների հակառակորդները, փորձել էի գրոհել Օդեսայի ոստիկանության վարչության շենքը:

Ակտիվիստները բարձրացրել էին շենքի մուտքի դարպասների վրա եւ  սկսել կոտրել ապակիները:

Նրանց ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները` սաղավարտներով եւ վահաններով:

Ավելի վաղ Օդեսայում դաշնայնացման կողմնակիցների ավերված ճամբարից երթ էր մեկնարկել, որին մասնակցել էին հազարավոր ռուսամետ ակտիվիստներ: Ըստ հաղորդագրության` ակտիվիստների կողքից քայլում էին նաեւ հոգեւորականները:

Ավելի ուշ, Օդեսայի մարզի դատախազության որոշմամբ, ազատվել էին մայիսի 2-ին Օդեսայի խռովություններին մասնակցելու համար 67 ձերբակալվածները: