Երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 20 տարի առաջ որոշեց անկախություն հռչակել, եւ միջազգային հանրությունը չճանաչեց նրա անկախությունը, դա աշխարհում ժողովրդավարության անբավարարության հետեւանք էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների եւ Եվրոպական ազատ դաշինքի խմբակցությունների անդամ, Իսպանիայի «Արալար» կուսակցության անդամ Ինյակի Իրազաբալբեյտիա Ֆերնանդեսը:

Նրա խոսքով, իրավիճակը Կատալոնիայում եւ Լեռնային Ղարաբաղում նման են ժողովրդավարության անբավարարության տեսանկյունից: «Կատալոնիայի դեպքում էր Իսպանիայի կառավարությունը փորձում է արգելել հանրաքվեի անցկացումը՝ թույլ չտալով Կատալոնիայի ժողովրդին արտահայտել իր կամքն ու ցանկությունը՝ լինելու անկախ: Այդ իրավիճակը հակադարձ համեմատական է Շոտլանդիայի վիճակին, որտեղ բրիտանական կառավարությունը մտադիր չէ խոչընդոտել շոտլանդացի ժողովրդին՝ իր ապագան ինքնուրույն որոշելու հարցում»,- ասել է Ֆերնանդեսը:

Հիշեցնենք, որ բասկերով բնակեցված Կատալոնիայում հանրաքվեն նախանշված է 2014թ. նոյեմբերի 9-ին: