Երիտասարդ հարբած աղջիկը հրաշքով կենդանի է մնացել այն բանից հետո, երբ ընկել է 4-րդ հարկի իր բնակարանի պատուհանից. նա մնացել է սպիտակեղենի պարանների երկաթի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Ցզյանսու նահանգի Չանչժոու քաղաքում: Հրշեջների խումբը կնոջը հայտնաբերել է 4-րդ հարկի պարանների երկաթի վրա, հաղորդում է  FederalPost-ը՝ վկայակոչելով Tampa Bay Fl News-ը:

Չինուհին նստած է եղել պարանների երկաթի վրա, որը ծանրությանը չդիմանալով կոտրվել է: Աղջիկը ձեռքով բռնվել է վերին հեծանից, որը եւս սկսել է ծանրությունից ճկվել:

Հրշեջները փորձել են ներսից դուրս բերել աղջկան: Հենց նրան են փաթաթել փրկարարական պարանը, երկաթը, որից նա բռնված է եղել, վերջնականապես պոկվել է: Բարեբախտաբար, հրշեջներից մեկը հասցրել է այդ պահին բռնել կնոջը:

Աղջիկը չի տուժել, սակայն լուրջ ցնցում է ապրել: