Ռուսաստանի ԶՈՒ-ն նոր գովազդային հոլովակ ունի: Այն ստեղծել է ռեժիսոր Ալեքսեյ Միխայլովը:

Ըստ տեսանյութը դիտած փորձագետների՝ Ուկրաինայի դեպքերի ֆոնին տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանը պատերազմի է նախապատրաստվում, հայտնում է  «Ռոսբալտը»:

Գովազդի հեղինակի խոսքով, նկարահանումներն ավարտվել են 2013-ի կեսերին, սակայն «որոշ պատճառներով» այն ցանցում հայտնվել է միայն անցած հանգստյան օրերին: Այժմ ստեղծողը անհարմար դրության մեջ է հայտնվել՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ, որոնք իրեն մտահոգում են: