Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Կարմիր մոլորակի սառած ջրերում սեփական կյանք գոյություն ունի: Եթե հիպոթեզը հաստատվի, ապա այդ միկրոբները երբեւէ կկարողանան վերրակենդանանալ, համարում է Արիզոնայից եւ Նիդերլանդներից գիտնականների խումբը:

Տեսությունը հիմնվում է ապացույցների վրա, որոնք վկայում են՝ նախկինում Մարսը տուժել է խոշոր ջրհեղեղներից որոնք տեղի են ունեցել միլիոնավոր տարիներ առաջ, երբ մոլորակի վրհսկայական լճի ջուր է տեղացել՝ մինչ այդ ծածակված սառույցի շերտով: Այսօր Մարսի բեւեռները, ինչպես հայտնի է, բաղկացած են հիմնականում սառույցից: Սառած ջուր հայտնաբերվել է միջին լայնությունների մակերեսի ներքո:

Գիտնականները համոզված են, որ ժամանակին մոլորակի վրա շատ ավելի շատ ջուր է եղել: Նրանք կարծում են, որ մի քանի հզոր ջրանցքներ մոլորակի մակերեսին գոյություն են ունեցել այն ժամանակ, երբ Մարսը միայն սկսել էր վերածվել սառն անապատի, ինչպիսին որ այսօր է:

Գիտնականնեի կարծիքով՝ քնած օրգանիզմիներ կարող են գտնվել սառույցում:

«Հնարավոր է, այդ միկրոբները սպասում են, որպեսզի մենք անցք բացենք, եւ սառույցի նմուշ վերցնելով՝ դրանց կյանք վերադարձնենք»,- ասել է պրոֆեսոր Վիկտոր Բեյքերը Թուսոնում Արիզոնայի համալսարանցից, հաղորդում է «FederalPost»-ը:

Նշենք, որ Երկրի վրա նվազագույնը երկու տեսակ բակտերիա գոյություն ունի, որոնք կարող են գոյատեւել սառույցների տակ՝ Մարսին բնորոշ ջերմաստիճանային պայմաններում: