Ճապոնիայի իրավապահ մարմինները Իոկահամա քաղաքի Իմուրա ազգանունը կրող մի 27-ամյա բնակչի են ձերբակալել, ով «տպված» հրազենի անօրինական պահպանման մեջ է կասկածվում:
Ճապոնացին եռաչափ տպիչով մի քանի պլաստմասե ատրճանակներ է պատրաստել, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես զենք եմ պատրաստել` չիմանալով, որ դա օրինական չէ»,- արդարացել է ձերբակալված երիտասարդը:
Նա մի քանի ամիս առաջ միանգամայն օրինական ճանապարհով 60 հազար իենով (շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար) եռաչափ տպիչ է ձեռք բերել, սակայն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել համացանցում պատրաստված զենքերի ցուցադրությամբ տեսանյութեր տեղադրելուց հետո: Ճապոնական ոստիկանության տվյալներով, օրինազանցը ատրճանակի պատրաստման գծագրերը եւս համացանցից է ձեռք բերել:
Սա Ճապոնիայում առաջին դեպքն է, երբ քաղաքացուն պատասխանատվության են ենթարկում եռաչափ տպիչով սարք ստեղծելու համար:











