Պետական այցով Հայաստանում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի վերջին կանգառը «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում կառուցվող ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետ էր, ուր այսօր՝ մայիսի 13-ին, Օլանդն այցելեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ։
Նախագահները շրջեցին ապագա սուպերմարկետի տարածքում, որը նախատեսվում է բացվել մինչեւ սեպտեմբեր։ Օլանդի այցելության ժամանակ ստորագրվեց նախնական վարձակալության պայմանագիր «Երեւան Մոլի» եւ «Կարֆուր» ընկերության միջեւ: Ֆրանսիայի նախագահը այցելեց նաեւ «Երեւան Մոլի» տարածքում գտնվող «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրին «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:
Հիշեցնենք, որ Օլանդի երկօրյա պետական այցի շրջանակում Երեւանում երկու երկրների միջեւ ստորագրվել է տնտեսական բնույթի ութ փաստաթուղթ։
«Կարֆուրում» շրջելուց հետո Ֆրանսուա Օլանդը ուղեւորվեց «Զվարթնոց» օդանավակայան։
















