Ուսումնասիրողները փորձում են հասկանալ, թե անհայտ ինչ արարած է հայտնվել Հնդկաստանի Կերալայի արեւմտյան լեռնային տարածքում, որը հիշեցնում է «Օտարը» ֆիլմի սարսափելի պերսոնաժին:
Ոչ մեծ լոքոն շատ քիչ է ուսումնասիրված, քանի որ նրան ընդամենը մի քանի անգամ է հաջողվել բռնել:
«Ինչքան շատ էինք նայում կմախքին, այնքան ավելի էինք նմանացնում «օտարին»», - ասել է Դրեքսելի համալսարանի դոկտոր Ջոն Լունդբերգը:
Կմախքն ուսումնասիրելիս գանգի ճակատային մասի բազմաթիվ առանձին ոսկորների ձեւափոխություններ են նկատվել, որոնք ձկան մռութին բուլդոգի մռութի տեսք էին տալիս: Մարմնի նույն մասի մի քանի փոփոխությունները կարող են էվոլյուցիոն նշանակություն ունենալ:
Գիտնականներն առայժմ չեն կարող ասել՝ ինչու է տեսակն այդքան տարբեր մնացած ձկներից եւ որոնք են նրա մերձավոր ազգականները: Նրանք ենթադրում են, որ տարօրինակ մռութով եւ սարսափազդու ատամներով ձուկը լոքո է, հայտնում է FederalPost-ը:











