Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Արեւմտյան Մելբուռն քաղաքի բնակիչ Ջիմի Ռոզեմանը Ատլանտյան օվկիանոսի ափին սուզվել է մինչեւ 27 մետր եւ հարձակման ենթարկվել շնաձկան կողմից: Ռոզեմանին օգնել է այն հանգամանքը, որ նա իր հետ եռաժանի է վերցրած եղել: Իր սուզումը նա նկարահանել է սաղավարտին ամրացված տեսախցիկով: Դրա շնորհիվ նա կարողացել է նկարահանել հանդիպումը շնաձկան հետ:
Երբ Ռոզեմանը առաջին անգամ տեսել է լողացող շնաձկանը, վերջինս բավական հեռու է եղել, սակայն քիչ անց նա այնքան է մոտեցել ամերիկացուն, որ նա ստիպված է եղել գործի դնել ձեռքին եղած եռաժանին՝ որպեսզի քշի գազանին: Նա եռաժանին խրել է շնաձկան կողը:











