Մայիսի 22-ի առավոտյան` Դոնեցկի մարզիՎոլնովախա քաղաքի մոտ բռնկված մարտերի ընթացքում 13 ուկրաինացի զինվորականներ են մահացել: Այս մասին Գերագույն Ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն է հայտարարել:

«Վոլնովախա քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում մեր զինվորականները անանցանելի պատ են կազմել, սակայն, ցավոք սրտի, ականանետային, նռնականետային եւ ծանր ավտոմատ զենքերից բացված կրակի տակ, հանուն Ուկրաինայի, 13 տղաներ իրենց կյանքն են զոհել», - ասվում է նախագահի հաղորդագրության մեջ: