Դոնեցկ քաղաքի Լենինի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում՝ ընդդեմ Դոնեցկի մարզում Ուկրաինայի նախագահի ընտրությունների անցկացման:
Ամբիոնից ելույթ է ունենում «Դոնեցկի ժողովրդականա հանրապետության» վարչապետ Ալեքսանդր Բորոդայը: Ակցիայի մասնակիցների ձեռքի Ռուսաստանի, ԴԺՀ-ի, «Դոնբասի ժողովրդական դիմադրության», նաեւ Բելառուսի դրոշներ են: Հանրահավաքն սկսվել է զոհված ապստամբների հիշատակին լռության րոպեով:
Դոնեցկում այսօր ոչ մի ընտրատեղամաս չի բացվել: ԴԺՀ մամուլի ծառայությունում նշել են, որ բոլոր տեղամասերը, որոնք կբացվեն, ԴԺՀ ակտիվիստներն ու ապստամբները անմիջապես կփակեն՝ առգրավելով քվեաթերթիկները, փաստաթղթերն ու կազմտեխնիկան:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Դոնեցկի եւ Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունները» հռչակել են իրենց անկախությունը՝ այդ տարածքներում անցկացված «հանրաքվեների» հիման վրա: Մայիսի 24-ին ինքնահռչակ հանրապետությունները միավորվել են միասնական Նովոռոսիա պետության մեջ:











