Շուկայում իր նորամուտը նշող լապտերն այնքան հզոր լույս է արձակում, որ դրանով կարելի է ձու եփել կամ նույնիսկ` տուն հրդեհել:

Սարքը բավականաչափ ամուր` ռազմական դասի անոդացված ալյումից պատրաստված կաղապար ունի: Գյուտարարների խոսքով, այն կարող է ամենադաժան պայմաններում անգամ օգտագործվել:

FederalPost-ի հաղորդմամբ, Շանհայում գործող Wicked Lasers ընկերության կողմից թողարկված լապտերը 4100 լյումեն հզորությամբ լույսի հոսք է արձակում, ինչը բավական է, օրինակ` պլաստիկե բաժակ հալեցնելու համար:

Սարքը տարբեր կարգավորումներ ունի, որոնց միջոցով օգտատերը կարող է լուսավորման մակերեսն ընտրել կամ արձակվող լույսի հզորությունը փոխել:

Մարտկոցի հզորությունից կախված` լապտերը կարող է 10-ից 40 րոպե աշխատել` ի տարբերություն 2000 ժամի ռեսուրս ունեցող ստանդարտ հալոգենային լամպի:

Ձվեփ-լապտերի գինը 199.95 ԱՄՆ դոլար է կազմում: