Հայաստանի ոստիկանները մայիսի 24-ին ժամը 19:00-ի սահմաններում Երեւանի սրճարաններից մեկում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 34-ամյա Արթուր Մեղրիկյանը, որը գտնվում է հետախուզման մեջ:

Արթուր Մեղրիկյանը 2011թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր Ռուսաստանի դաշնության քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով: Նա իր հանցակիցների ընկերների հետ մի շարք քաղաքացիներից ավելի քան 72 մլն ռուբլի էր հափշտակել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: