Չինացի ընտանիքը անորոշ ժամանակով ստիպված կանցկացնի Հարավային Կորեայում, քանի որ երեխան նկարել է հոր անձնագրի մեջ՝ այն անճանաչելի դառնալու աստիճան, հայտնում է Metro.co.uk-ը:

Հարավային Կորեա ուղեւորության ընթացքում երեխան վերցրել է հոր անձնագիրը եւ նկարչական ալբոմի տեղ օգտագործել: Նա սկսել է նկարով էջից՝ դրա վրա մարդկանց, կենդանիների եւ այլ պատկերներ նկարելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեխան նաեւ հոր նկարի վրա է աշխատել՝ մազեր ավելացնելով:

Արդյունքում նկարն անճանաչելի է դարձել: Օդանավակայանում չինացուն հայտնել են, որ այդ անձնագրով չի կարող Չինաստան վերադառնալ: