Հյուսիսային պողոտայի շինարարությունը շարունակվելու է մինչեւ օգոստոսի կես: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը:
«Օգոստոսի կեսերին շինարարությունը կավարտվի , այդպիսին է պայմանավորվածությունը շինարարական աշխատանքները իրականացնող «Տաշիր Գրուպի» հետ»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ Հյուսիսային պողոտայի վերանորոգումը սկսվել էր նախորդ տարվա նոյեմբերից։











