Ռեակտիվ պայուսակները, որոնք նախկինում կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում եւ կոմիքսներում, շուտով հնարավոր կլինի ձեռք բերել ցանկացած խանութում:
Հունիսի սկզբին թռիչքի նորարարական տեխնոլոգիան փորձել է խիզախ ամերիկացին, հաղորդում է Independent-ը:
Դենվերի բնակիչ (Կոլորադո նահանգ) Նիկ Մակոմբերը հագել է ազոտով ու ջրածնով աշխատող ռեակտիվ պայուսակ ու ցատկել Four Seasons ցանցերի 45-հարկանի հյուրանոցային ցանցի տանիքից:
Տեսանյութի ցնցող կադրերում նկատելի է, որ տղամարդը մի քանի մետրով բարձրացել է օդ, հանգույց է արել եւ կրկին վերադարձել տանիք: Եթե մի բան այն չլիներ, նա հավանաբար կմեռներ: Սակայն Նիկ Մակոմբերը օդում 30 վայրկյան է մնացել, հաղորդում է Vesti.ru:
Փոձարկողի խոսքերով, տվյալ թռիչքը նորարարական տեխնոլոգիայի ընդամենը թեստային փորձությունն է: Հուլիս ամսին նա նախատեսում է համաշխարհային ռեկորդ սահմանել ցատկելով հարավային կիսագնդի ամենաբարձր շենքից:











