Ընթացիկ տարվա հունիս ամսին երկու տարբեր երկրներում միեւնույն սցենարով զվարճալի դեպքեր են գրացվել` սպանդանոցի ուղղությամբ շարժվող բեռնատար մեքենաներից խոզեր են փախել: Դեպքերից մեկը Հարավային Ամերիկայի երկրներից մեկում է տեղի ունեցել (թե կոնկրոտ որ երկրում` պարզ չէ), հաղորդում է The Daily Mail-ը: Բեռնատարի հետեւց ընթացող ավտոմեքենայի ուղեւորի կողմից ինտերնետում տեղակայված տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է մարմնեղ խոզերից մեկը «փախուստի» դիմում:
Տեսանյութը երեք օրվա ընթացքում ավելի քան 80 հազար դիտում է ապահովել: Օգտատերերից մեկը կարծիք է հայտնել, որ խիզախ կենդանին համաներման կարիք ունի: Նրա ճակատագրի մասին տվյալներ, այնուամենայնիվ, չեն հաղորդվում, փոխանցում է Lenta.ru-ն:











