Կիեւում Ռուսաստանի եւ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատների մոտ բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Զերծ չի մնացել նաեւ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, ուկրաինական դեսպանատան մոտ միտինգից հետո մի քանի երիտասարդ ուղեւորվել են ԱՄՆ-ի դեսպանատուն եւ զուգարանի թղթեր են նետել: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ավազակներին: Ուկրաինայի ԱԳՆ-ն նույնպես հայտնել է Կիեւում Ռուսաստանի դեսպանատան մոտ սադրիչների ձերակալության մասին:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ հունիսի 14-ին մոտ 200 ցուցարարներ հավաքվել են Կիեւոմ ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ վեևջ տալ ռազմական ագրեսիային: Ակցիային է միացել նաեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Նա պաշտպանել է ցուցարարներին, կոչ արել բողոքի խաղաղ ցույցի:
Շփվելով ակտվիստների հետ՝ նա հաստատել է Ռուսաստանի նախագահի «անհատական որակների» վերաբերյալ կարգախոսը, որը վերջին ժամանակներում երգի տեսքով տարածվել է Ուկրաինայի Արեւելքում, հայտնում է ՈւՆՆ-ը: Դատելով « Youtube »-ի հոլովակից՝ Պուտինի «անհատական որակները» հաղորդում են անպատշաճ ձեւով:











