Adobe ընկերությունը Adobe Ink եւ Slide աքսեսուարներ է թողարկել՝ iPad-ով նկարելու համար, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Adobe Ink —ը եռակողմ գրիչ է՝ պատրաստված ալյումինից: Այն հնարավորությւոն է տալիս աշխատել Adobe Creative Cloud փաթեթի ծառայություններում՝ iPad 4-ի, Air-ի եւ Pad mini-ի երկու տեսակների վրա: Բացի նկարներից, այն կարողանում է աշխատել նաեւ լուսանկարների եւ Adobe Kuler-ի գունային թեմաների հետ:
Adobe Slide թվային քանոնը ստեղծվել է Adobe Ink-ի հետ աշխատելու համար: Դրանք միասին են օգտագործվում՝ ուղիղ գծեր, երկրաչափական եւ բարդ պատկերներ ստեղծելու համար, որոնք օգտվողը կարող է նկարել՝ իր հայեցողությամբ:
Adobe Ink-ի եւ Slide-ի արժեքն ԱՄՆ-ում 199 դոլար է, փոխանցում է lenta.ru-ն:











