Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են վրացի «օրենքով գող», 50-ամյա Ռոման Բարբակաձեին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռեմյոնա կամ Ռեմեն:

Ձերբակալվածը ոստիկաններին ներկայացել է որպես ղրղզական Օշ քաղաքի բնակիչ Ռամին Ալխազով: Արդյունքում «օրենքով գողին» սպառնում է Ուկրաինայից հարկադիր արտաքսում եւ 5 տարի ժամկետով երկիր մուտքի արգելք:

Ավելի վաղ բազմիցս դատապարտված Վրաստանի Իմերեթի շրջանի Չիատուրի քաղաքից Ռոման Բարբակաձեն բնակվել է Լուգանսկի մարզում, որտեղ նրա հիմնական եկամուտի աղբյուրը եղել է Ռուսաստանից Ուկրաինա վառելիքա-քսուքային միջոցների մաքսանենգությունը: Прайм Крайм-ի փոխանցմամբ, ըստ էության, Ռեմենն ակտիվորեն մասնակցել է ոչ միայն եւ ոչ այնքան «գողական» որոշումներին, որքան կոմերցիոն հարցերին: