Բրիտանիան դեռ երկար կզգա սիրիական ճգնաժամի եւ իսլամական ծայրահեղականության վերելքի հետեւանքները: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի ոստիկանության ղեկավարի տեղակալ Քրեսիդա Դիքը:

Երիտասարդ բրիտանացի մահմեդականները, որոնք մեկնում են Սիրիա, այնուհետ վերադառնում են Բրիտանիա, ահաբեկչական վտանգ են ներկայացնում երկրի համար, հայտարարել է Դիքը « BBC Radio 4's» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ես վախենում եմ, որ մենք ստիպված կլինենք ապրել  սիրիական ճգնաժամի հետեւանքների հետ՝ ահաբեկչական տեսակետից, չնշելով համաշխարհային, աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, երկար տարիների ընթացքում»,- նշել է նա:

Քրեսիդա Դիքը հայտարարություն է կատարել համացանցում հայտնված հոլովակից հետո, որտեղ երեք երիտասարդ «ԱԿ-47» ինքնաձիգներով արաբական սեւ դրոշի ներքո կոչ են անում ողջ աշխարհի երիտասարդ մահմեդականներին մեկնել Սիրիա եւ Իրաք՝ «ԻԼԻՀ» գրոհայինների շարքերը համալրելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: