Ֆիլիպինների բնակիչ, չարորակ ուռուցքով հիվանդ Ռուդեն Գոյի եւ նրա ընկերուհի Լիզլի պսակադրության տեսագրությունը համացանցի հիթ է դարձել: Այն 5 մլն դիտում է հավաքել YouTube-ում, հաղորդում է Lenta.ru-ն: Ռուդենը մահացել է պսակադրության հաջորդ օրը:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 18-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի հյուրանոցներից մեկում, իսկ հաջորդ օրը Ռուդենը մահացել է: Պսակադրությանը ներկա են եղել զույգի հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ նրանց երկամյա աղջիկը:
Սկզբնապես ամուսնությունը նախատեսվել է հուլիսի 8-ին, սական մայիսին Ռոուդենի մոտ հայտնաբերվել էր 4-րդ աստիճանի չարորակ ուռուցք: Հանդիսության ամսաթիվը տեղափոխվել էր՝ կապված Ռուդենի առողջության վատթարացման հետ:
ABS-CBNnews-ը հաղորդում է, տեսահոլովակը համացանցում ներբեռնել է մահացացի եղբայրը: Նա պատմել է, որ պատրաստվում էր այն մենակ դիտել, սակայն հուզվել է եւ որոշել տեսահոլովակը ցույց տալ ամբողջ աշխարհին:











