Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում հակամարտության սկսվելուց հետո Կիեւի իշխանությունները արեւտյան երկրների ռազմական օգնություն են խնդրել, սական ոչ Եվրամիությունը, եւ ոչ էլ ԱՄՆ այդ օգնությունը չեն տրամադրել:

«Ես եվրոպական շատ պետությունների, ԱՄՆ-ի, Կանադայի ղեկավարների հետ եմ հանդիպել եւ խնդրել ռազմական հզորությունների ու տեխնիկական միջոցների տեսքով օգնություն ցուցաբերել: Ցավոք, մենք նրանցից չստացանք նույնիսկ մի պարսատիկ», - LB.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Տուրչինովը:

Քաղաքական գործիչը դժգոհել է, որ այն ամենը ինչ Ուկրաինան ստացել է Արեւմուտքից՝ «ցավակցությունն ու չոր մթերքն են եղել»: