Ամերիկյան «World View Enterprises» ընկերությունը, որը խոստանում էր 2016թ.-ին կարգավորել օդապարիկով զբոսաշրջիկների մեկնումը ստրատոսֆերա, նախագծի փորձարկում է անցկացրել: Այն բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել նման սարքավորումների թռիչքի համար:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախատիպը մեծությամբ երեք անգամ փոքր է նրանից, որը կկիրառվի ապագայում, այն բարձրացել է 32 կմ: Փորձը թույլ է տվել մասնագետներին ստուգել ստրատոստատի բոլոր բաղադրիչների աշխատունակությունը, փորձը հաջող է ճանաչվել, հաղորդում է «Ռոսբալտը»:











