Հունիսի 29-ին Վանաձորում պայթուցիկ սարք է հայտնաբերվել։

15։00- ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ  Մանուշյան փողոցի վրա գտնվող տներից մեկի մոտ, Խնձորուտ գետի հարեւանությամբ պայթուցիկ սարք կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներն ու ԱԻՆ Լոռու մարզային փրկարար ջոկատը: Նախնական տեղեկություններով հայտնաբերվածը հակատանկային արկ է: ՊՆ զորամասից ժամանած սակրավորները պայթուցիկը տեղափոխել են անվտանգ վայր:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրասվում: