ԱՄՆ-ում ԼԳՏԲ ամսվա պաշտոնական ընդունելության առիթով նախագահ Բարաք Օբաման կատակել է իր օրվա սննդակարգում ծանր թմրանյութերի առկայության վերաբերյալ, փոխանցում է Breitbart-ը: Արտահայտությունը, թե Սպիտակ տան գլխավոր խոհարարը, հնարավոր է, նախագահի սիրած թխվածքաբլիթներում քրեք է ավելացնում, արվել է մամուլի ներկայությամբ: Օբամայի ելույթի հատվածի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Օբաման պատմել է, որ աղանդերը եւ գլխավոր խոհարարի պատրաստած իր սիրելի թխվածքաբլիթներն այնքան համեղ են, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանցում թմրանյութ կա:
«Չգիտեմ՝ նա ինչ է անում… Հնարավոր է, քրեք է ավելացնում», — կատակել է նախագահը: Նա նաեւ հավելել է, որ նախագահական ողջ ընտանիքը հրաժարվել է հանգստյան օրերին թխվածքաբլիթ ուտելուց, փոխանցում է lenta.ru-ն:











