Համացանցում հայտնվել են Բատկիվշչինա կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Պաշինսկուն ծեծի ենթարկելու փորփի կադրերը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, Կիեւում Գերագույն ռադայի շենքի մոտ:

Ցուցարարների բազմությունը Պաշինսկու վրա հարձակվել էր մուտքի մոտ: Հաշվեհարդարից քաղաքական գործչին փրկել են նրա օգնականներն ու ոստիկանները, հաղորդում է «Կորրեսպոնդենտը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռադայի շենքի մոտ ակցիա են անում բանկերից տուժած մոտ 500 անձինք: