Չինացի կողմիկ Սյաո Չժիվեյը YouTube-ի իր ալիքում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ հագնում է նեղ տաբատը 30 վայրկյանից պակաս ժամանակում առանց ձեռքերի օգնության։
Տեսագրության մեջ երեւում է, ինչպես է երիտասարդը ճկունորեն հագնում տաբատը։ Այս ամենը տեղի է ունենում 80-ականների ռոք-հիթ՝ Europe խմբի The Final Countdown երգի հնչյունների ներքո։
Երեք օրվա ընթացքում հոլովակը դիտել է ավելի քան 5 մլն օգտատեր:











