Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ուկրաինական բանակի մարտունակությունը զգալի աճել է: Ըստ նրա՝ վերջին ամիսներին լուրջ փոխվել է նաեւ բանակը եւ  դրա սպառազինության մակարդակը:

«Ես պնդում եմ, որ եթե երեք ամիս առաջ մենք ունենայինք այնպիսի բանակ, ինչպես այժմ, ապա ոչ մի Ղրիմ էլ ոչ մի Պուտին չէր զավթի», - հայտարարել է նախարարը:

«Սա իրավիճակ է, որը ոչ ոք չէր սպասում, եւ որում մենք հայտնվեցինք՝ չունենալով լավ զինված ուժեր: Մեկ ամիս առաջ Ազգային գվարդիան ուներ զրո ԲՄՊ: Իսկ այժմ ունի 53 հատ: Մենք ունեինք մարտունակ 120  մարդ, իսկ այժմ՝450», - նշել է Ավակովը:

Նա նաեւ նշել է, որ դեռ վերջերս Ուկրաինայում ոչ մի կամավորական ջոկատ չկար: Իսկ ուկրաինացի զինծառայողները «հրաժարվում էին կրակել՝ հայտարարելով, որ դա իրենց գործառույթը չէ»: