Ավստրիական վիզուալ նկարիչ Ալֆրեդո Բարսուլիան արտասովոր պերֆորմանս-ճամփորդություն է հնարել։ Կալիֆորնիայի Մոհավե անապատում նա «գաղտնի» «սոցիալական լողավազան» է տեղադրել, որտեղ անվճար կարող է լողալ յուրաքանչյուր ոք՝ մի քանի պայման կատարելով։
Ճամփորդը պետք է գնա Լոս Անջելեսի Centre for Art and Architecture եւ այնտեղից վերցնի լողավազանի չորս բանալիներից մեկը, ինչպես նաեւ իմանա դրա GPS-տվյալները։ Միաժամանակ, բանալին 24 ժամով է տրվում, որի լրանալուց հետո անհրաժեշտ է վերադարձնել այն՝ անկախ այն հանգամանքից, հաջողվե՞լ է գտնել լողավազանը, թե՞ ոչ։ Եվս մեկ պայման. ակցիայի մասնակիցը խոստանում է, որ հետո ոչ ոքի չի պատմելու, թե որտեղ է գտնվում այդ հրաշք ջրամբարը։
Լողավազանը մեծ չէ՝ 3x1.5 մետր, իսկ խորությունը գրեթե մեկ հասակաչափ: Դրանում կարելի է նույնիսկ երկուսով լողանալ: Միաժամանակ, այն տեղակայված է անապատի իսկական շիկացած ավազների վրա, այդ պատճառով կարելի է այնտեղ լողալ համեմատաբար սառը ջրում. ցանկացած զբոսաշրջիկի երազանքը:
The Blaze կայքը հստակեցնում է, որ «խելացի» լողավազանն աշխատում է մարտկոցներով, հագեցած է քլորով մաքրման ավտոմատ համակարգով եւ ջերմաչափով: Թե որքան հաճախ է թարմացվում ջուրը, ընկերության գաղտնիքն է: Լողավազանը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:











