75 000 օձի միջոց անցնելւ հետաքրքիր զբաղմունք չէ, սակայն ոչ Փոլ Քոլանջելոյի համար: Այդ մասին գրում է «The National Geographic» պարբերականը: Ստանալով տվյալ պարբերականի գրանտը, լուսանկարիչ-փաստագրագետը սկսել է նորովի վերաբերել սողուններին, երբ լուսանկարել է աշխարհում օձրի ամենամեծ հավաքատեղին կանադական Մանիտոբեում:
Ամեն գարուն կարմրակող օձերի կույտերը հավաքվում են քարանձավներում, որպեսզի գնդեր առաջացնեն, որտեղ արուները պայքարում եմ միմյանց դեմ մեկ էգի համար: Սա իր հերթին «հուսահատ փորձում է ազատվել դարանից», պատմում է Քոլանջելոն:
Նրա խոսքով՝ լպրծուն այդ կույտերը թվում են «կատաղի, սակայն մոտիկից նայելուց հնարավոր է տեսնել նրանց պարը»: Լուսանկարիչը կարծում է, որ սողունների հետ անմիջական շփումը կարող է մարդկանց ցույց տալ, որ օձերը բավական գրավիչ են, թերագնահատված են եւ նույնիսկ մի քիչ էլ քնքուշ են:











