Հերոս-շունը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով, փրկել է լճում խեղդվող փոքրիկ թռչնակին: Բրիտանական «Metro»-ի փոխանցմամբ, Ջեքս անունով լաբրադոր տեսակի շունը դժբախտ թռչունին դուրս է հանել ջրից՝ ոչ մի վնաս չպատճառելով: Այնուհետեւ շունը իր թեւավոր ընկերոջը դրել է տիրոջ ոտքերի առաջ, որն էլ բարձրացրել է փոքրիկ կենդանուն:

«Նկատելով խեղդվող թռչնին, որն ամբողջ ուժով փորձում էր մնալ ջրի վրա՝ Ջեքս անունով այդ հերոս-շունը ջուրն է ցատկել եւ փրկել փոքրիկ թռչունին: Այժմ թռչունը միանգամայան առողջ եւ անվտանգ է՝ ի շնորհիվ խիզախ Ջեքսի», - ասվում է տեսագրության մեջ: