Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ Բուենոս Այրեսում գտնվող արձանը վանդալիզմի զոհ է դարձել: Lenta.ru կայքը, հղում կատարելով Univision հեռուստաալիքին, գրում է, որ վանդալները պոկել են նրա ցուցամատերը:
Մեսսիի հուշարձանը, որտեղ նա պատկերված է ցուցամատերը վեր պարզած, քաղաքի Ռեկոլետե շրջանում տեղադրվել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեկ շաբաթ առաջ: Միաժամանակ, անհայտ անձինք փչացրել են նաեւ Մեսսիի արձանի հարեւանությամբ տեղադրված արգենտինյան երկու այլ ճանաչված ֆուտբոլիստների՝ Դիեգո Մարադոնայի եւ Գաբրիել Բատիստուտայի արձանները:
Տեղական իշխանությունները կարգադրել են անմիջապես վերանորոգել բոլոր երեք արձանները, որոնց հեղինակը քանդակագործ Ֆերնանդո Պուլյեզեն է:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Մեսսին, հուլիսի 5-ին դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:











