Հնդիկ ուսուցիչ, 36-ամյա Ջասիմուդդին Ահմադը փոխադարձությամբ է պատասխանել 45-ամյա սիամյան երկվորյակներ Գանգա եւ Յամունա Մոնդալների զգացմունքին, ովքեր ծնված օրից որովայնի հատվածում միավորված են: Հիմա կանայք լիարժեք երջանիկ են: Lifenews-ի փոխանցմամբ, արդեն յոթ ամիս եռյակն ապրում է Կալկաթայի մերձակայքում գտնվող գյուղում:

Սիամյան երկվորյակները ծնվել են Արեւմտյան Բենգալում: Նրանցից յուրաքանչյուրն ունի սիրտ եւ երկու ձեռք, ինչպես նաեւ 3 ոտք՝ երկուսի համար: Դեռահաս դառնալուց հետո ծնողները լքել են նրանց՝ համարելով, որ իրենց երեխաների վրա բարձրագույն ուժերի զայրույթն է թափվել: Բացի այդ, ընտանիքը պարզապես ի վիճակի չի եղել վճարել բժիշկներին:

Ամբողջ կյանքի ընթացքում Գանգան եւ Յամունան զգացել են հասարակության անհաճո վերաբերմունքը: Նրանք այդպես էլ չեն կարողացել կրթություն ստանալ, աշխատել են շրջիկ կրկեսում: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել երջանիկ հանդիպումը Ջասիմուդդինի հետ, ով լրացուցիչ վաստակելու համար կրկեսում սկսել է աշխատել որպես հնչյունային օպերատոր: