Առաջին տեսագրությունը, որում ենթադրաբար «Իսլամական պետության» ղեկավար(որը նախկինում հայտնի էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» անվամբ՝ ԻԼԻՊ) Աբու Բաքր ալ-Բաղդադին է, հայտնվել է համացանցում:

21 րոպե տեւողությամբ տեսագրությունում ենթադրաբար Աբու Բաքր ալ-Բաղդադին հանդես է գալիս մահմեդականների համար ավանդական ուրբաթօրյա աղոթքի համար մզկիթում հավաքվածների առաջ: Հստակ տեղեկություն այն մասին, թե որտեղ եւ երբ է նկարահանվել, հայտնի չէ: Սակայն ենթադրվում է, որ ալ-Բաղդադին առաջին անգամ կհայտնվի հանրության առաջ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլում, որը ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել էին հունիսի կեսերին:

Իրաքի իշխանությունները տվյալ տեսագրությունը կեղծ է: Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունում «վերլուծել են տեսագրությունն ու հանգել եզրակացության, որ այն կեղծ է»:

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ձայնագրությունում հստակ լսվում է «Խալիֆ Իբրահիմ»: Ինչպես հայտնի է, Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական խալիֆայության» ղեկավար ալ-Բաղդադիի իսլալան անունն է Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի ալ-Հուսեին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: