Այս հազվագյուտ արծաթագույն պլաստիկ մետաղը կոչվում է գալիում: Այն փոքր քանակությամբ գոյություն ունի ալյումինի եւ ցինկի հանքաքարերում:

Ցածր ջերմաստիճանի դեպքում գալիումն ամուր է լինում, սակայն սենյակայինը (29,8°C) փոքր-ինչ գերազանցող ջերմաստիճանի դեպքում հալչում է:

Ներկայում գալիում օգտագործվում է միկրոէլեկտրոնիկայում: Բացի այդ, գալիում պարունակող դեղագործական եւ ռադիոդեղագործական միջոցներ են մշակվել: