ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկել են մարիխուանա ծխել: Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տան ղեկավարի՝ Կոլորադո ուղեւորության ընթացքում, որտեղ թմրանյութի օգտագործումը լիովին օրինական է:

Դենվերի բարերից մեկում, որտեղ հայտնվել էր Բարաք Օբաման, այցելուներից մեկը առաջարկել է նախագահին մարիխուանա ծխել: Այդ մասին վերջինս անմիջապես տեղեկացրել է Instagram-ի իր հետեւորդներին՝ համապատասխան լուսանկարներով եւ տեսագրությամբ:

Ի պատասխան՝ Բարաք Օբաման միայն ծիծաղել է՝ ոչնիչ չպատասխանելով: Նախագահը այցելուների հետ փոխանակվել է ձեռքսեղմումներով եւ շարունակել շրջել քաղաքով: Այդ ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ լուրը սրընթաց կերպով տարածվել է ցանցում եւ արդեն Դենվերի օդանավակայանում նախագահին դիմավորել են «Անվճար մարիխուանա Օբամայի համար» պաստառներով: