Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում հուլիսի 11-ին, ժամը 00:10-ի սահմաններում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ: «Մերսեդես» մակնիշի 35 DL 279 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Ա. Անդրեասյանը վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 35–ամյա Գ. Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:

Ա. Անդրեասյանը «Շտապօգնություն» է զանգահարել, բայց մինչեւ «Շտապօգնության» ժամանումը Գ. Հովհաննիսյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները՝ առաջին դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:  Քննչական աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Տարոն Թադևոսյանը, ոստիկանության ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, Լոռու մարզի ավագ դատախազ Պետրոս Մարտիրոսյանը: