ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ մալայզիական Boeing-ը Ուկրաինայի իշխանությունները չեն խփել:

Ըստ նրա՝ իր մեջ հարց է ծագում՝ ով կարող էր խփել օդանավը եւ ով ուներ համապատասխան տեխնիկա: Քլինթոնի կարծիքով խոսքն ակնհայտաբար «զենիթային հրթիռի» մասին է, ասել է նախկին պետքարտուղարը հեռուստատեսային հարցազրույցում:

Բացի այդ, Քլինթոնը ենթադրում է, որ կատարվածի հետաքննությամբ պետք է զբաղվեն եվրոպացիները, քանի որ օդանավը Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում Եվրոպայի տարածքով:

Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Դեթրոյթի խորհրդաժողովում հայտարարել է, որ օդանավն ամենայն հավանականությամբ խփվել է: «Խփվել է, դա դժբախտ պատահար չէր», – հավելել է քաղաքական գործիչը: