ԱՄՆ-ում Comic-Con կոմիքսների ցուցահանդեսին, որը բացվել է Սան-Դիեգոյում, ներկայացվել է Դարտ Վեյդերի ավտոմեքենան:

Նախատիպի հեղինակն ու մշակողը Hot Wheels ընկերությունն է: Նախագիծն իրականացրել է Picture Car Warehouse ընկերությունը:

Դարտ Վեյդերի մեքենան հագեցած է LS3 ընտանիքի 526-ուժանոց V-աձեւ «ութնյակով», որը օգտագործվել է նախորդ սերնդի Chevrolet Corvette կուպեում:

Ավտոմեքենան չի վաճառվում, սակայն նրա փոքրացված կրկնօրինակը թափանցիկ պատյանի մեջ արդեն վաճառքում է հայտնվել, հաղորդում է «Ռոսբալտը»: