ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 7-ին խոսել է Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը որպես նախագահ թույլ չի տա, որ ԱՄՆ ներքաշվի եւս մեկ պատերազմի մեջ: Բարաք Օբաման իր խոսքում նշել է, որ ԱՄՆ կարող է ավիացիոն հարվածներով օգնության հասնել, եթե տեսնի դրա անհրաժեշտությունը: Իրաքի եզդի փախստականներին ԱՄՆ-ն  հումանիտար օգնության կհատկացնի, հաղորդում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության  լրատվական կենտրոնը:

ԱՄՆ նախագահի ելույթից հետո երեկ արդեն իսկ մարդասիրական օգնություն է ԱՄՆ-ից ուղարկվել Իրաք` եզդի փախստականների համար: Ինչպես նշում է abcnews լրատվականը ԱՄՆ-ի կողմից ուղարկվել է սննունդ, դեղորայք եւ անհրաժեշտ այլ պարագաներ: